Զեղչային Քաղաքականություն

«Կոլիբրիլաբ» ընկերությունը, կարևորելով սեփական ուսանողների
պահանջմունքները և հաշվի առնելով նրանց ֆինանսական դրությունը, սահմանում է
հետևյալ զեղչային քաղաքականությունը

50%

kal
Հաշմանդամություններ ունեցողներ

Տրամադրում ենք 50% զեղչ սահմանափակ շարժումներ ունեցող ուսանողներին՝ կարևորելով նրանց ներգրավվածությունը ՏՏ ոլորտում։*Անհրաժեշտ է ներկայացնել հաշմանադամության կարգը։

30%

kal
Պատերազմի մասնակիցներ

Պատերազմի բոլոր մասնակիցներին տրամադրվում է 30% զեղչ։ *Հասանելիք զեղչից օգտվելու համար անհրաժեշտ է ներկայացնել զինվորական գրքույկը, որտեղ առկա կլինի զինվորական կոմիսարիատի կողմից պատերազմին մասնակցելը փաստող համապատասխան կնիքը կամ նշումը։

25%

kal
Մեկ ընտանիքից 2 անձ

Եթե մեկ ընտանիքից դասընթացներին մասնակցում է 2 անձ, նրանցից յուրաքանչյուրին տրամադրվում է 25% զեղչ։ *Անհրաժեշտ է ներկայացնել համապատասխան փաստաթղթեր(ամուսնության վկայական, ծննդյան վկայական ևն), որոնք կփաստեն դիմորդների՝ մեկ ընտանիքից լինելու փաստը։

10%

kal
ՀՀ ԶՈՒ-ում ծառայողներ

Տվյալ պահի դրությամբ ՀՀ զինված ուժերում ծառայող բոլոր անձինք հնարավորություն ունեն օգտվելու 10% զեղչից, եթե ներկայացնում են զինվորական գրքույկը կամ տեղեկանք՝ համապատասխան զինվորական կոմիսարիատից։

10%

kal
Ընկերոջ հետ

Եթե գալիս ես ընկերոջդ հետ ապա ստանում ես զեղչ՝ 10%-ի չափով։ Յուրաքանչյուր նոր ընկեր ավելացնում է տրամադրվող զեղչի չափը 5%-ով։ *Դիմորդի/ների/ համաձայնությամբ զեղչը կարող է տրամադրվել ինչպես մեկին, այնպես էլ բաշխվել նրանց միջև։

2021 ColibriLab development company