Հաճախակի տրվող հարցեր

Դասընթացներին մասնակցելու համար անհրաժե՞շտ են նախնական գիտելիքներ։
Դասընթացներին մասնակցելու համար նախնական գիտելիքներ անհրաժեշտ չեն, սակայն ցանկալի է մի փոքր անգլերենի իմացությունը։
Ո՞ւմ համար են նախատեսված դասընթացները։
Դասընթացները նախատեսված են ինչպես սկսնակների, այնպես էլ որոշակի նախնական գիտելիքներ ունեցողների համար։
Դուք համակարգիչներ տրամադրու՞մ եք։
Մեր լսարանները տեխնիկապես ապահովված են։Սակայն ցանկության դեպքում կարող եք դասընթացին մասնակցել Ձեր նոթբուքով։
Դասընթացի ավարտին հավաստագիր տրամադրու՞մ եք։
Դասընթացի ավարտից հետո տրամադրում ենք հավաստագիր՝ համապատասխան որակավորմամբ։
Ձեզ մոտ սովորելուց հետո կարո՞ղ եմ ընդունվել աշխատանքի։
Դասընթացն ամբողջությամբ ավարտելուց հետո բարձր առաջադիմությամբ ուսանողներին տրվում է պրակտիկայի հնարավորություն, ինչը բարեհաջող անցնելու դեպքում՝ նաև աշխատանքի հնարավորություն մեր կամ մեր գործընկեր կազմակերպություններում։
Դասերն անհատակա՞ն են, թե՞ խմբային։
Մեզ մոտ դասերն անցկացվում են թե՛ խմբային, թե՛ անհատական տարբերակներով։
Ինչպե՞ս կարող եմ գրանցվել ծրագրավորման դասերին։
Դասընթացներին կարող եք գրանցվել ինչպես զանգահարելով, այնպես էլ կայքի միջոցով գրանցվելով։

2021 ColibriLab development company